Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ժամանակին կասկածում էին, որ մենք կարող ենք համագործակցել նաև եվրոպական ընտանիքի հետ: Այսօր փաստը վավերացման փուլում է»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստում ընդգրկված դրույթները հետագայում քաղաքական զարգացումների արդյունքում խեղաթյուրելն անթույլատրելի է. «Հարևան Ադրբեջանը եթե նմանատիպ համաձայնագիր ստորագրի, պետք է հիմք ընդունվեն այս համաձայնագրում ամրագրված դրույթները: եթե այդ դրույթները խեղաթյուրվեն, ապա լրջորեն կվտանգվի ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման ընթացքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































