Պուտինի Հայաստան այցին ընդառաջ երկրում հասունանում է բողոքի հզոր ալիք, մի շարք հասարակական նախաձեռնություններ արդեն իսկ հանդես են եկել կոչով՝ Պուտինի այցի օրը փողոց դուրս գալ: Ֆեկսբուքյան «Հեղափոխություն» խումբն ընդհուպ առաջարկել է «պզիկներով բիբարաջրերով» լարել Պուտինին մեր երկրից: Հասարակական դիմադրությանը այսօր պատրաստակամություն է հայտնել միանալ նաև քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: Hayeli.am-ը «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է ինքն էլ միանա այդ ակցիաներին:
Պարոն Միքայելյան, ինչպե՞ս եք գնահատում «պզիկներով բիբարաջրով» Պուտնին մեր երկրում դիմավորելու նախաձեռնությանը և հնարավո՞ր է դուք էլ միանաք դրան, քանի որ բազմիցս եք արտահայտել Ձեր բացասական վերաբերմունքը Մաքսային միությանը միանալու մեր երկրի իշխանության որոշման վերաբերյալ:
-Այդ «պզիկներով» և նման այլ բաներով թող նախ գնան իշխանության վրա,լոմով ու քլունգով գնան իշխանության վրա, որոնք էլ հենց բերեցին մեր երկիրը հասցրեցին այս օրին: Բնականաբար կարելի է որևէ պետության՝ թե Եվրոպայի, թե Ռուսաստանի հետ համագործակցել, բայց դա պետք է լինի հավասարը հավասարի, որպեսզի մենք մեզ պետություն զգանք և չկորցնենք մեր ինքնիշխանությունը: Եթե մեր իշխանությունները իրենց աթոռը, շահը պահելու համար գնացել են այլ քայլի և երկիրը լրիվ հանձնում են Ռուսաստանին, այսինքն Հայաստանը իրենց պաշտոնի համար վաճառեցին Ռուսաստանին, հենց այդ ժամանակ մեր ժողովուրդը այդ պզիկներով պետք է իշխանության գլուխը ջարդեր, որ չհասնենք այս օրի.հյուրը հյուր է մնում: Իրենք իրենց պետության ու շահի համար օգտագործեցին մեր իշխանություններին, մեր իշխանություններն են, որ անտեսեցին մեր ժողովրդի կարծիքը, ժողովրդի տարած հաղթանակը, ժողովրդի տառապանքն ու չարչարանքը, տարիների մաքառումը, 7 հազար տղերքի զոհվելը:
Ուկրաինան, որն ավելի հզոր, ավելի եվրոպական հայացքներով պետություն էր, չկարողացավ դիմադրել…
Մենք այն կարգավիճակի մեջ ենք՝ մեր աշխարհագրական դիրքով և այլնով, իշխանությունների վարած սխալ քաղաքականությունը մի համեմատեք Ուկրանիայի հետ: Մեզ այս իշխանությունները տարան-սարքին Ռուսաստանի վասալը՝ բառիս բուն իմաստով, դրա համար մենք չենք կարող որևէ մեկի հետ ոտք գցել և համեմատվել:
Մեզ մոտ ընդդիմությունն էլ կարծես չի զիջում իշխանությանը, Ուկրանիայում, երբ իշխանությունները մերժեցին Ասոցացման համաձայնագիրը, ընդդիմադիրները բողոքի ակցիաներ հրահրեցին, իսկ մեզ մո՞տ…
-Մեզ մոտ ընդդիմություն չկա, որովհետև տարիներ շարունակ այնպիսի քաղաքականություն վարեցին, որ մեծ մասը չեմ ուզում ասել ծախվեցին, բայց… Ժողովրդին ըմբոստացրեցին, ոտքի հանեցին, իրենք թողին-թռան, ժողովուրդն էլ մնաց հուսահատ, մեր ժողովուրդը, որը միշտ պայքարող ու մաքառող է եղել:
Օրինակ դուք տեսնո՞ւմ եք որևէ ուժը, որն այսօր կասի՝ ժողովուրդ եկեք պայքարենք, մաքառենք, թույլ չտանք:
Հարցազրույցն ամբողջությամբ hayeli.am-ում






































