ԱՄՆ-ի կողմից վերջերս մտցված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կորուստների հանրագումարը մոտ 16 միլիարդ դոլար է կազմել:
Ըստ Bloomberg գործակալության տվյալների՝ վնաս է կրել Billionaires Index ցուցակում ընդգրկված ՌԴ 27 քաղաքացիներից 26-ը:
Ապրիլի 6-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին ռուսական 24 ֆիզիկական և 14 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին: Սահմանափակող միջոցները մտցվել են «Ուկրաինայում իրավիճակի» պատճառով:
Պատժամիջոցները մտցնելուց հետո «Ռուսալ»-ը հաղորդել է հնարավոր տեխնիկական դեֆոլտի մասին՝ որոշ պայմանագրային պարտավորությունների նկատմամբ: Այս ֆոնին, ապրիլի 9-ին, ընկերության բաժնետոմսերը Հոնգկոնգի ֆոնդային բորսայում արժեզրկվել են 50 %-ով:







































