Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգան համարում է աշխարհի ուժեղագույն առաջնությունը:
«Այսպես կոչված «մեծ հնգյակ»-ի առաջնությունների մասին տարբեր թերություններ են բերում, որոնք խանգարում են տվյալ առաջնությանը լինել լավագույնը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայում ոչ ոք ոչ մի բանից չի դժգոհում, քանի որ այն աշխարհի լավագույն առաջնությունն է: Այդ իսկ պատճառով երկրորդ անգամ ընդունեցի Անգլիայում աշխատելու առաջարկը:
Պրեմիեր Լիգայում խաղալու մասին երազում են բազմաթիվ ֆուտբոլիստներ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Այստեղ ցանկացած թիմ կարող է հաղթել առաջատարին, իսկ առաջատարը չի վախենում աշխարհի ոչ մի թիմից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:







































