Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, արձագանքելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե՝ «մենք այս համաձայնագրի պատանդը չենք», նկատեց. «Բայց մենք ստանձնելու ենք միջազգային պարտավորվածություններ, ինչպե՛ս կարող ենք ինչ-որ բաներ չանել»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե որո՞նք էին Մոլդովայի և Ուկրաինայի սխալները, որոնք ունեն տնտեսական լուրջ խնդիրներ. «Հաշվի առնվե՞լ է արդյոք, թե որոնք էին այդ երկրների սխալները, որպեսզի մենք չկրկնենք»:
Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հասկանում է, թե ինչ նկատի ունի Հայկ Բաբուխանյանը, և նշեց. «ԵՄ-ն հարգանքով է մոտենում մեր արժեհամակարգին, և որևէ պարտադրանք, որը դեմ է լինելու մեր արժեհամակարգին, չի լինելու: Ես ձեզ վստահեցնում եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































