Yahoo!-ի ղեկավարությունն անցել է տեղեկատվական ծառայության ստեղծման, որը կոչված է «նոր խոսք» դառնալ համացանցային լրագրությունում: ITAR-TASS-ը, հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին հայտնում է, որ այդ նախագծի ղեկավար է նշանակվել հայտնի ամերիկացի հեռուստալրագրողուհի և հաղորդավարուհի Քեթի Կուրիկը:
Նա աշխատանքի փորձ ունի այնպիսի խոշոր ամերիկյան հեռուստաընկերություններում, ինչպիսիք են ABC-ն և CBC-ն:
Սպասվում է, որ նոր նախագիծը կգործարկվի 2014-ի սկզբին: