Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի անդամը՝ Սաուդ էլ Ֆեյսալը, ֆրանսիական ընկերությանը 90 հազար եվրո է պարտք՝ էքսկլյուզիվ պոռնոֆիլմեր նկարահանելու համար։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Պարբերականը գրում է, որ նախկինում արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած արքայական ընտանիքի անդամը, որը մահացել է 2015-ին, SARL Atyla ընկերությանն օրիգինալ սցենարով մեծերի համար ֆիլմեր է պատվիրել։ Սակայն ծառայությունների դիմաց նա չի վճարել։
SARL Atyla-ն դատական հայց է ներկայացրել ֆրանսիական ընկերության դեմ, որը զբաղվում է էլ Ֆեյսալի ընտանեկան կարողությունը կառավարելով։ SARL Atyla-ը նաև ներկայացրել է սաուդյան արքայազնի ներկայացուցչի հետ էլեկտրոնային նամակագրությունը, որտեղ քննարկվում են նրա նախընտրությունները և ֆիլմերից մեկի սցենարի մանրամասները։ Չնայած որ պատվիրատուի անունը չի նշվում, հայցորդների խոսքով՝ պատվիրատուն հենց էլ Ֆեյսալն է։







































