Wednesday, 10 06 2026
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը

Անկախ Շոտլանդիան կպահպանի բրիտանական ֆունտն ու թագուհուն

Անկախ Շոտլանդիայում որպես արժույթ առաջարկվում է թողնել բրիտանական ֆունտ սթեռլինգը, իսկ երկրի ղեկավար՝ Մեծ Բրիտանիայի թագուհուն: Այս մասին ասվում է փաստաթղթում, որը նկարագրում է նոր պետության կառուցվածքը: Փաստաթուղթը ներկայացված է Շոտլանդիայի կառավարության կայքում՝ փոխանցում է BBC-ն:

Նախագծի տեքստի համաձայն՝ Շոտլանդիան սեփական զինված ուժեր կունենա: Երկրի կառավարությունը հարկեր կհավաքի՝ Լոնդոնից անկախ, և, ինչպես սպասվում է, դրանք չեն բարձրացվի: Շոտլանդիայի տարածքից առաջարկվում է դուրս բերել բրիտանական միջուկային զենքը:

Փաստաթուղթը պատրաստած Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչները խոստանում են «հեղափոխություն» իրականացնել սոցիալական քաղաքականությունում: Նրանք առաջարկում են բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը:

Փաստաթուղթը, որն ունի 670 էջ և կոչված է ապացուցելու ընտրողներին Շոտլանդիայի ինքնիշխանության ձեռքբերման անհրաժեշտությունը, հրապարակել է Շոտլանդիայի առաջին նախարար և Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սելմոնդը:

Շոտլանդիայի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է 2014-ի սեպտեմբերի 18-ին:

Եթե շոտլանդացիները կողմ քվեարկեն Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացմանը (միավորել են 1707-ին), ապա պետությունն անկախություն կհռչակի 2016-ի մարտի 24-ին: Առաջին խորհրդարանական ընտրությունները կկայանան նույն տարվա մայիսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում