Facebook-ի ղեկավարները հնարավորությունն ունեն ջնջել իրենց հաղորդագրությունները նամակագրության միջից։
Այս լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաղորդագրությունները սկսեցին անհետանալ լրագրողների և մյուս զրուցակիցների հետ նամակագրությունից հետո։ Նույնիսկ մի քանի տարի առաջ ստեղծված չաթերը նմանվել էին մենախոսության։
Facebook-ում խոստանում են մոտ ժամանակներս մեսենջերի մեջ Unsend կոճակն ավելացնել, որը թույլ կտա նամակագրության միջից ջնջել գրառումները։ Այս կոճակը հասանելի կդառնա մի քանի ամսից։











































