Բրիտանական հեղինակավոր դպրոցներից մեկում տղաներին թույլ են տվել կիսաշրջազգեստ կրել։ Ափինգհեմ դպրոց–ինտերնատի ղեկավարությունը նման քայլի է դիմել, որպեսզի ընդլայնի սովորողների ինքնարտահայտման հնարավորությունները։ Դպրոցի տնօրեն Ռիչարդ Մելոնին Times–ին տված հարցազրույցում ասում է, որ ցանկանում է, որ աշակերտները կարողանան բաց կերպով հայտարարել հագուստի իրենց նախասիրությունների մասին՝ առանց անհարմար զգալու։

«Ես կուզենայի, որ յուրաքանչյուր աշակերտ մոտենար ինձ և ասեր. «Մենք այնպիսին ենք,ինչպիսին կանք, և ուզում ենք հենց այսպես ինքնարտահայտվել։ Մենք ուզում ենք այսպիսի հագուստ կրել»,– ասում է տնօրենը։

Ափինգհեմի դպրոցում նաև գենդերային–չեզոք դաստիարակություն են կիրառում։ Աշակերտներին այստեղ չեն բաժանում տղաների և աղջիկների։









































