ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 24-48 ժամվա ընթացքում որոշում ընդունել ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ՝ կապված Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ին կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հետ՝ տեղեկացնում է iz.ru-ն:
Նա նշել է, որ Վաշինգթոնը կպարզի, թե որ պետությունները կապ ունեն ենթադրյալ քիմիական հարձակման հետ և հայտարարել, որ «բոլորը կվճարեն դրա դիմաց»:
«Եթե դա Ռուսաստանն է, եթե Սիրիան է, եթե Իրանն է կամ եթե բոլորն են միասին՝ մենք կպարզենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նշվում է, որ Թրամփը չի բացառել սիրիական կառավարության հանդեպ ռազմական ուժի կիրառումը:









































