Ամերիկայի Ալաբամա նահանգի Գլինկո քաղքի բնակիչը գտել է 35 տարի շշի մեջ ճամփորդած հաղորդագրության հեղինակին: Այս մասին հայտնում է AL.com-ը:
Շի Շեյնիֆելթը շիշը հայտնաբերել է Քուս գետի ափին փայտ հավաքելիս: Շշի ներսում ձեռագիր տեքստով թղթի կտոր է երևացել:
Պարզվել է, որ գրությունն ուղարկվել է 1982 թվականի հոկտեմբերի 14-ին: Դրա հեղինակը 3-րդ դասարանի աշակերտուհի Ջուլի Ուաթսոնն է եղել, ով այդ ժամանակ սովորում էր միևնույն նահանգում գտնվող Գադսդեն քաղաքի դպրոցում: Նա խնդրել է գտնողին կապվել իր հետ:
Ընկերների օգնությամբ Շենիֆելթը պարզել է հաղորդագրության տիրոջ անունը, ով ամուսնանալիս փոխած է եղել ազգանունը: Շին գրել է նրան ֆեյսբուքով:










































