Forbes-ը հաշվարկել է ԱՄՆ նոր պատժամիջոցների հետևանքով ռուս միլիարդատերերի կորուստները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր տնտեսական պատժամիջոցները էական կորուստներ են պատճառել ռուս միլիարդատերերին: «Ռուսալ»-ի արժութային անկումը դարձել է օրվա գլխավոր նորությունը: Պատժամիջոցները հարված են հասցրել ոչ միայն Օլեգ Դերիպասկիի ունեցվածքին, այլ նաև այսօր սնանկացել են Forbes-ի մի շարք միլիարդատերեր:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ֆինանսական կորուստները կազմել է 12 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց ռուս 7 գործարարների, նրանց պատկանող 14 ընկերությունների և 17 պաշտոնյաների նկատմամբ:
Օլեգ Դերիպասկին (2017թ, forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց շարքում 23-րդ տեղ) ամենաշատն է տուժել: Հարվածի տակ են ընկել նրա En+, «Ռուսալ» և ևս 6 ընկերություններ:









































