Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն չի ցանկացել մեկնաբանել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խոսքերը:
Իտալացի մասնագետը, մասնավորապես, հայտարարել էր, որ Հասարակածային Գվինեայի և ՀԱՀ հավաքականների դեմ ընկերական հանդիպումները վատ էին կազմակերպված, քանի որ ֆուտբոլիստները ստիպված են եղել երեք գիշեր ինքնաթիռում անցկացնել:
«Ֆուտբոլիստները հիանալի հանդես եկան այդ հանդիպումներում: Կարծում եմ` հավաքականում մենք նրանց մասին լավ ենք հոգ տանում: Անչելոտիի նշած հանդիպումներից հետո գրեթե բոլորը գերազանց խաղ են ցուցադրել իրենց ակումբների կազմում: Ես չեմ ցանկանում կարծիքներ մեկնաբանել»,- ասել է Դել Բոսկեն:





































