Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ խաղից առաջ «Ռեալ»-ի երկրպագուներն անակնկալ են նախապատրաստել թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի համար:
«Սանտիագո Բեռնաբեո»-ի հյուսիսային տրիբունայում, որտեղ լինելու են մոտ 45.000 երկրպագուներ, կկրեն Ռոնալդուի պատկերով դիմակներ:
Հատկանշական է, որ այդ խաղը պորտուգալացին բաց կթողնի: Նա շարունակում է վերականգնվել վնասվածքից:








































