Լեհաստանում կտրուկ աճել է Լեհաստանի նախկին վարչապետի և Եվրամիության ներկայիս նախագահի վարկանիշը:
Այս մասին վկայում են Rzeczpospolita պարբերականի համար իրականացված IBRiS հարցման տվյալները:
Նախագահի թեկնածուներին աջակցելու վերաբերյալ հարցման արդյունքների համաձայն, ապրիլի չորսի դրությամբ, Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդուին աջակցում է հարցվածների 33,5%-ը, այն դեպքում, երբ Տուսկի աջակիցների թիվը գրեթե նույնն է՝ 33%:
Այս հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների համակրանքը փոխվել է: Անցյալ տարվա օգոստոսին Դուդան կարող էր 36,2%-ի հույս ունենալ, իսկ Տուսկն ընդամենը 20,05%-ի:
Վերջին ամիսների ընթացքում Եվրախորհրդի նախագահը 12 տոկոս աճ է գրանցել իր հաշվին: Միևնույն ժամանակ, նախագահ Դուդայի վարկանիշը աննշան կրճատվել է:
Հայտնի է, որ Դոնալդ Տուսկը Լեհաստանի գործող իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունի և մշտապես քննադատում է իշխանությունների գործողությունները:








































