Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Սա Ձե՞ր թեման է. Բագրատյանը հարցնում է, Զաքարյանը՝ պատասխանում

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 26-ի նիստում Վերահսկիչ պալատի 2014թ. ծրագրերի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք ներկայացվող ծրագրերը ենթակա՞ են փոփոխման, որ հասկանան՝ հարցեր պե՞տք է լինեն, թե՞ ոչ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ եթե լինեն առաջարկություններ, կարող են քննարկել: Ունեցել են նախադեպ, երբ քննարկում է եղել ինչ-որ առաջարկի, որը նախքան լիագումար նիստը դարձել է ծրագրի մաս:

«Բանկերի թեման ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե՞ չէ: Կենտրոնական բանկի նախագահն ինչ-որ ամբաղ-զամբաղ բաներ հայտարարեց: Մենք քննարկելու ենք բյուջեն: Անցյալ 9 ամսվա ընթացքում դրամն արժեզրկվել է, էդտեղ, հնարավոր է՝ մեծագույն հանցագործություններ են կատարվել, մենք ընդդիմություն ենք, այնտեղ մուտք չունենք: Սա Ձե՞ր թեման է: Կարելի՞ է նման հարց առաջարկել: Ինչո՞ւ ՀՀ բյուջեն 10 տարի է՝ ոչ մի կոպեկ չի ստանում ԿԲ-ից»,- հետաքրքրվեց Բագրատյանը:

Զաքարյանը նշեց, որ հարցն իր համար հասկանալի է և ընդունելի, սակայն ցավով հայտնեց, որ իրենք այս թեման չեն էլ կարող ընդգրկել իրենց ծրագրում: Նա հիշեցրեց, որ նախկինում նման դեպք եղել է, երբ վերահսկողական իրենց գործառույթներն իրականացնելիս հասել են փակուղու:

«Մեզ կանգնեցրին շատ սիրուն, ցույց տվեցին բանկային գաղտնիքի մասին օրենքը, և մեր ամբողջ վերահսկողությունը կես էջանոց հաշվետվությամբ սահմանափակվեց. երբ է տրվել գումարը, ինչու, մտել է բանկ. դրանից հետո արդեն ընդհատվում է: Բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք ֆինանսավորվում են բանկերի միջոցով, դրանք ևս չենք կարողանում վերահսկել: Թեման շատ լավն է, խորքային առումով հասկանում եմ, բայց կարելի է հասնել բանկերի շեմին և կանգնել. բանկային գաղտնիք ու վերջ»,- ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ նույնիսկ թոշակների հետ կապված ուսումնաիրությունների ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ հազարավոր թոշակառուներ բանկերից էին ստանում թոշակները, սակայն իրենք դրանք չեն կարողանում նայել, քանի որ նույն խնդրի առաջ են կանգնում:

Բագրատյանն անդրադարձավ պետական գնումներին՝ նշելով՝ այնուամենայնիվ, երևի պետական գնումները՝ և՛ մասնավոր, և՛ պետական սեկտորը նկատի ունենալով, ամենակարևոր գործարքն են մեր պետության համար: Նա հետաքրքրվեց՝ արդյոք դա ընդգրկվա՞ծ է ծրագրում: Ի պատասխան՝ Զաքարյանը նշեց, որ ծրագրերում ներառված են պետական գնումներ: Նա նախարարություն առ նախարարություն ներկայացրեց՝ ինչքանով է ներառված, սակայն մատնանշեց մի խնդրի մասին. Կառավարության պահուստային ֆոնդը նախարարությունները համարում են ոչ գնման ընթացակարգ. իրավաբանորեն իրենք ճիշտ են, բայց ստուգողի համար դա 100 տոկոսով գնման գործընթաց է:

ՀԱԿ խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածում ադրբեջանցի զինվորների դիրքերը մեզանից բարձր էին: Նա հիշեցրեց՝ ժամանակին որոշել էին կառուցել այդ ճանապարհը, ավելին՝ դրա համար շուրջ 30 մլն դոլար է հատկացվել, սակայն հետո ասացին, որ տառացիորեն սխալ է կառուցել մի ճանապարհ, որ Ադրբեջանին կպած է: «Այսինքն՝ տառացիորեն բյուջետային կորուստ է տեղի ունեցել: Ասֆալտը վերջանում է, և սկսվում է Ադրբեջանը: Այդ ճանապարհն առանձնապես երթևեկելի չէ, ուստի կառուցել այն՝ սխալ է: Հիմա դա Ձե՞ր թեման է. 30 մլն դոլար ջուրն է լցված»,- հետաքրքրվեց նա: Զաքարյանը նշեց, որ դա իրենց թեման չէ, նաև իրենց իրավասության մեջ չէ՝ ինչ է ֆինանսավորում Կառավարությունն այս կամ այն ոլորտում: «Մենք կարող ենք լավագույն դեպքում նայել կատարված փաստը արդյունավետության առումով»,- ասաց նա:

Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչների՞ս է պետք Հյուսիս-Հարավը, եթե հանրապետությունը հինգ-վեց թունելի կարիք ունի: «Բան չունեմ ասելու՝ կարող ենք դարձնել աշխարհի ամենալավը: Դարձնենք: Բայց եթե մենք ունենք ավելի մեծ պրոբլեմներ, ինչո՞ւ դրանցով չենք զբաղվում: Ես և դուք հասկանում ենք գոնե տարիքի բերումով, որ վաղը-մյուս օրը մեզ պատերազմ է սպառնում, դա անխուսափելի է, ինչո՞ւ չենք կառուցում թունելներ»,- հարցրեց նա: Զաքարյանը զարմացավ՝ Վերահսկիչ պալատն ի՞նչ անի այդտեղ: Բագրատյանն էլ նկատեց՝ կարող է, չէ՞, որոշ ծրագրեր նայել, նույնիսկ՝ նոր սկսվող, ասել՝ սա պարզապես տնտեսապես նպատակահարմար չէ:

«Մենք Կառավարությանը թելադրել՝ որ ծրագիրն է լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ… այդպիսի լիազորություն չունենք: Դուք ավելի լավ է՝ հանրապետության վարչապետին դիմեք, Կառավարությանը»,- խորհուրդ տվեց նա: ՀԱԿ խմբակցության պատգամավորը ՎՊ նախագահին խորհուրդ տվեց չանհանգստանալ: «Դիմելու ենք, մի՛ անհանգստացեք, դիմելու ենք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում