Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել Դոնբասում ՄԱԿ-ի խաղարարար առաքելությանը: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամլո ծառայությունը:
Ապրիլի 9-ին ուկրաինացի առաջնորդը պաշտոնական այցով Ստամբուլ է ժամանել, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պորոշենկոն տեղեկացրել է Թուրքիայի ղեկավարությանը Դոնբասում իրավիճակի մասին: Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը հավանություն է տվել Դոնբասում «ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության» ծավալմանը և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ դրանում:











































