Սիրիայի հակաօդային պաշտպանաության ուժերին հաջողվել է հետ մղել երկրի արևելքում՝ Հոմս նահանգում գտնվող Թիհֆոր T-4 ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարձակումը։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
«Սիրիայի ՀՕՊ ուժերը մի քանի հրթիռ են ոչնչացրել, որոնք արձակվել են Թիհֆոր ավիաբազայի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել են օդանավակայանի մատույցներում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Հրթիռային հարձակման արդյունքում մի քանի սպանված և վիրավոր կա։
Նշվում է, որ երկրի ՀՕՊ ուժերը կարողացել են 8 օդային թիրախ խոցել։
Գործակալության տվյալներով՝ ռազմական օբյեկտը կարող էր հարձակման ենթարկվել ԱՄՆ ուժերի կողմից։ Սակայն Պենտագոնը և Սպիտակ տունը չեն հաստատել տվյալ տեղեկությունը։








































