Բջջային սարքերով տեսանկարահանումները գնալով նոր թափ են հավաքում, քանի որ դրանցով հնարավոր է դարձել որակյալ կադրեր նկարել: Էկրաններին այժմ ընթանում է Սթիվեն Սոդերբերգի «Տրամադրություն չունի» ֆիլմի ցուցադրությունը, որը ռեժիսորը ամբողջովին նկարահանել է iPhone 7 Plus-ով:
Ահա վերջերս էլ Ջոն Լեջենդը «a good night» վերնագրով երաժշտական նոր տեսահոլովակ է ստեղծել, որն ամբողջովին նկարահանված է Google Pixel 2-ով: Տեսահոլովակն ավելի որակյալ է, քան Սոդերբերգի ֆիլմը:










































