ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը:
Ֆյուլեն, ով հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբետո Զանիերի հետ հանդիպումից հետո, բարձր է գնահատել կազմակերպության դերը ԵՄ-ի հետ հարևան երկրներում, «Արևելյան գործընկերության տարածաշրջանում» և Կենտրոնական Ասիայում:
Եվրահանձնակատարը նշել է, որ ԵԱՀԿ-ի մասնակցությունն այս շրջաններում կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից:










































