Լույս է տեսել համահեղինակներ Ջենք Բաշլամըշի և Օքեյ Դեփրեմի «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին՝ առաջնորդ, որ ոտքի կանգնեցրեց Ռուսաստանը» գիրքը:
Գիրքը պատմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքը՝ Լենինգրադի փողոցներից մինչև ՊԱԿ-ի և Կրեմլի ղեկավարության ստանձնումը. այն ներկայացնում է ոչ միայն Ռուսաստանի առաջնորդի, այլև հետխորհրդային Ռուսաստանի պատկերը:
«Նախագահի մարդիկ» գլխում պատմվում է այն մասին, որ մինչև Պուտինը Ռուսաստանի ոչ մի ուրիշ նախագահ այդքան «համերկրացիությանը հավատարիմ» չի եղել. անվտանգության նկատառումներով Պուտինը նախընտրում է ղեկավար կազմում ընդգրկել սանկտպետերբուրգցիներին, որոնց ճանաչում է մանկության կամ երիտասարդության տարիներից:

Ծնունդով Սանկտ Պետերբուրգից
Վիկտոր Խմարին՝ ազդեցիկ ֆիգուր գազի արդյունաբերության ոլորտում:
Յուրի Կովալչուկ՝ «Ռոսիա» բանկի խոշոր բաժնետեր:
Սերգեյ Ֆուրսենկո՝ «Գազպրոմ տրանսգազ Սանկտ Պետերբուրգ»-ի տնօրեն:
Վալերի Մուսին՝ Պուտինի խորհրդական:
Մարզական ընկերներ
Արկադի Ռոտենբերգ՝ «Հյուսիսային ծովային ճանապարհ» բանկի տնօրեն
Բորիս Ռոտենբերգ՝ ազդեցիկ ֆիգուր գազային սեկտորում:
Գենադի Տիմչենկո՝ «Գունվոր» նավթային ընկերության տնօրեն:
ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներ
Ալեքսանդր Գրիգորև՝ Պուտինի մանկության ընկերը՝ գաղտնի ծառայության սպա, գեներալ-գնդապետ
Վալերի Գոլուբև՝ «Գազպրոմ»-ի ղեկավար կազմի անդամ
Իգոր Սեչին՝ «Ռոսնեֆթ» ընկերության տնօրեն
Գրքում նաև ուշադրություն է դարձվում Դմիտրի Մեդվեդևի հետ Պուտինի ծանոթությանը:









































