Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկը» լարված պայքարում սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Երևանյան թիմից աչքի ընկան Էրիկ Վարդանյանն ու Դրիսա Դիարասուբան:
Այս հանդիպամը ներկա է եղել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հանդիպումից առաջ զրուցել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ:
Այս պահին «Փյունիկը» 27 միավորով 5-րդն է: «Գանձասար-Կապանը» 34 միավորով «Ալաշկերտի» ու «Շիրակի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք սակայն, որ Կապանի թիմը մեկ հանդիպում ավելի շատ է անցկացրել: «Ալաշկերտն» այսօր կմրցի «Արարատի» հետ:









































