Թուրքիան կարող է աստիճանաբար մեծացնել նավթի ներկրումը Իրանից՝ հասցնելով օրական 130-140 հազար բարելի, եթե Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ գրում է Hurriyet-ը:
«Մենք պատժամիջոցների պատճառով ստիպված էինք կրճատել նավթի ներկրումն Իրանից՝ հասցնելով օրական 105 հազար բարելի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող անտեսել Իրանին, որն աշխարհում նավթի հաստատված պաշարների ծավալով երրորդն է, և որը Թուրքիայում նավթի երկրորդ գլխավոր մատակարարն է:
Թուրքիան ստիպված եղավ կրճատել նավթի ներկրումը, երբ Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ մտան:








































