«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի մասին:
««Բորուսիա»-ն բարձրակարգ մրցակից է: Մեծ հարգանքով եմ վերաբերում այդ թիմին: Մենք պետք է զգույշ խաղանք բոլոր գծերում: Ակնկալում եմ, որ կիսապաշտպանները կօգնեն պաշտպաններին, իսկ պաշտպանները` հարձակվողներին: Համախմբված գործողությունների եմ սպասում:
Նախորդ հանդիպումներում մենք գերազանց ենք խաղացել: Բացառությամբ «Արսենալ»-ի դեմ խաղը, երբ մեր գործերն այնպես չէին ընթանում, ինչպես կցանկանայինք:
Այժմ երկու կողմերն էլ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեն: Կարծում եմ` «Բորուսիա»-ն սուր գրոհներ կկազակերպի: Մենք պետք է մտածենք պաշտպանվելու, այնուհետև նաև գրոհելու մասին»,- ասել է Բենիտեսը:









































