Ապստամբների գնդակոծության հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել կառավարական զորքերի կողմից վերահսկվող սիրիական Հալեպ քաղաքում, հաղորդում է SANA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ զինված ընդդիմադիրները հարձակվել են Հալեպի կենտրոնական Ջամիլ թաղամասի վրա: «Մարդու իրավունքներին հետևող մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (OSDH) իր հեթին նշել է, որ բոլոր զոհվածները, այդ թվում՝ երեք երեխա, եղել են խաղաղ բնակիչներ:
Գնդակոծման հետևանքով 20 մարդ վիրավորվել է: OSDH-ում նշել են, որ զոհերի թիվը կարող է աճել:







































