Monday, 29 06 2026
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Էապես նվազել է ՀՀ-ից ընդմիշտ հեռացողների քանակը. նախկին վարչապետը՝ գործող վարչապետի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության ընթացքում ոչ իր, և ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որևէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Անդրադառնալով գործող վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝, նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից ուզում եմ անդրադառնալ հետևյալին.

1) 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղևորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով մինչև -26.9 հազար: Այլ կերպ ասած, էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը;

2) Իր գործունեության ընթացքում ոչ իր, և ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որևէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել;

3) Տաղանդաշատ և արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է;

4) Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլևս հարատև են լինելու;

5) Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ;

6) Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ և կարևոր գործընթաց է սկսվել երկրում;

7) Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵՏՄ և ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես Ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով;

8) Բյուջեի հարկային եկամուտները 20 և ավել տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ;

9) Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է;

10) Եվ իհարկե, ԺՊԻՏԸ, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում:

Այս ամենի, և էլի շատ բաների համար, որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի, ուզում եմ անկեղծ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պարոն Վարչապետ: Բարին ընդ Ձեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում