ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում գտնվող Yeager միջազգային օդանավակայանը 7500 դոլար է վճարել շան համար, որը պետք է քշի թռչուններին թռիչքուղիների տարածքից: Այս մասին հայտնում է Metro-ն:
Հերակլես մականունն ունեցող 18 ամսակն շունը Հյուսիսային Կարոլինայում հատուկ ուսուցման դասընթաց կանցնի: Նրան կսովորեցնեն ճանաչել բանավոր հրամաններ և սուլոցներ: Նախքան աշխատանքը սկսելը Հերակեսին համազգեստ կհագցնեն. լուսանդրադարձնող բաճկոն, ականջակալներ և պաշտպանիչ ակնոց:
«Յուրաքանչյուր օդանավակայան խնդիրների բախվում է վայրի կենդանիների պատճառով: Դա իսկական աղետ է, իսկ շունըգիշատիչ է: Նա կվախեցնի ոչ միայն թռչուններին, այլ նաև եղջերուներին, կոյոտներին և նապաստակներին»,- ասել է Yeager օդանավակայաին ղեկավարի օգնական Նիկ Կելլերը:











































