Այսօր, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների դոլարն էժանացել է 21 լումայով` դառնալով 404 դրամ 43 լումա: Գրեթե չեն փոխվել եվրոյի և ռուբլու փոխարժեքները` համապատասխանաբար 546 դրամ 67 լումա և 12 դրամ 31 լումա: Իսկ ֆունտ ստեռլինգն էժանացել է կես դրամով` դառնալով 655 դրամ:
Դոլարն էժանացել է նաև բորսայում: NASDAQ OMX Armenia բորսայում այսօր կատարվել է 7 մլն դոլարի առքուվաճառք և արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը հասել է 404 դրամ 23 լումայի:
Միևնույն ժամանակ, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կնքվել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 23 մլրդ 200 մլն դրամ, իսկ միջին կշռված տոկոսադրույքը` 8%:








































