Մոսկվա-Երևան չվերթի օդանավում, նոյեմբերի 19-ին բռնաբարության փորձ է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ օրը, 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայաններից մեկից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Իրավապահները ոստիկանության բաժին բերման են ենթարկել Երասխ գյուղի բնակիչ 28-ամյա Վալերիկ Դալլաքյանին: Նա օդանավում ցանկացել էր խախտել հասարակական կարգը, փորձել էր ծխել զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսևորել օդանավի անձնակազմի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում










































