Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ նահանգները տրամադրված են Սիրիայում շարունակել պայքարը Իսլամական պետության դեմ, ինչը վկայում է այն մասին, որ նախագահ Թրամփը հետ է կանգնում իր որոշումից՝ արագ տուն վերադարձնել 2000 ամերիկյան զինվորներին։

«Սիրիայում ԻՊ–ը արմատախիլ անելու ռազմական առաքելությունը սրընթաց կերպով առաջ է ընթանում, քանի որ «Իսլամական Պետությունը» գրեթե ամբողջովին ջախջախված է։ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները առաջվա նման մտադիր ենք վերացնել Սիրիայում ԻՊ ներկայության մնացորդները, որոնք դեռևս ամբողջովին արմատախիլ չեն արվել»,– ասել է մամլո քարտուղար Սարա Հականի Սանդերսը իր հայտարարության մեջ։ Դրա նախորդ օրը Թրամփը հանդիպել էր ռազմական հրամանատարության հետ, որպեսզի քննարկեր օպերացիայի ապագան։
_001.jpg)
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հիմնական ռազմական խորհրդատուները պնդել են, որ ԱՄՆ–ի ներկայությունը Սիրիայում վճռորոշ նշանակություն ունի Իսլամական Պետության նկատմամբ հաղթանակի համար. հակառակ դեպքում ահաբեկիչները կարող են կրկին ամրապնդվել տարածաշրջանում։











































