Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Ինչ է քննարկել Երևանի ավագանին հերթական նիստում

Նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգին անցնելը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ի պատասխան օրակարգի ձևավորման առնչությամբ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի բարձրացրած հարցի, նշել է, որ Երևան քաղաքի ավագանու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս նիստի օրակարգը ձևավորվել է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ ավագանու կանոնակարգին համապատասխան:

Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Հրանտ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևան քաղաքի նշանավոր կառուցապատող և բարերար Երվանդ Տեր–Ավետիքյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում տեղադրելու, ինչպես նաև պետական, հասարակական գործիչ Ներսես Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.17 շենքի ճակատային մասում փակցնելու մասին որոշումների նախագծերին։

Երևանի քաղքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ավագանին 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2013թ. հոկտեմբերի 11-ին կնքված «ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ Սատվրոպոլի մարզի Ստավրոպոլ քաղաք մունիցիպալ միավորի միջև եղբայրացման մասին» համաձայնագիրը:

Ավագանու որոշմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին սեփականության իրավունքով անհատույց օտարվել (նվիրել) է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարան։

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:

Օրակարգի մյուս՝ բնակարանների անհատույց օտարմանը և հողամասերի փոխանակությանը վերաբերող հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 26-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում