Մեգան Մարքլը, որը շուտով կդառնա բրիտանական արքայական ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, դեռ մանկուց հրապուրված է եղել այդ ընտանիքով։ «Մեգան․ հոլիվուդյան արքայադուստր» գրքում, որը գրել է արքյադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Նորթոնը, ասվում է, որ Մեգանը դեռահասության շրջանում Դիանային օրինակելի կերպար էր համարում և երազում էր նրան նմանվել։

Փորձելով լինել «ինչպես Դիանան»՝ Մեգանն ընկերների հետ կարիքավորների համար հագուստ և խաղալիքներ է հավաքել։ Իսկ Դիանայի մահը Մեգանի համար շատ ծանր էր։
Ավելի ուշ դպրոցում բարեգործության մասին քննարկման ժամանակ Մեգանը բերել է Դիանայի օրինակը և հետագայում էլ, դերասանուհի դառնալով, Ուելսի արքայադստեր օրինակին հետևելով, չի դադարել բարեգործություններ անել։







































