Դերասան Բեն Աֆլեքի ընկերուհին՝ Լինդսի Շուքասը, Զատիկը միայնակ է նշել։ Բեն Աֆլեքը նախկին կնոջ և երեխաների հետ տոնը նշել է Հավայան կղզիներում։ Ջենիֆեր Գարները, որից Բենն ամուսնալուծվում է, երջանիկ էր․ նրա երեխաները՝ 12-ամյա Վիոլետան, 9-ամյա Սերաֆինան և 6-ամյա Սեմը, հոր հետ շփվելու լրացուցիչ հնարավորություն էին ստացել։ Նրանք Աֆլեքի հետ զբոսնել են այգում, իսկ հետո ծովառյուծների շոու դիտելու գնացել։

Լինդսի Շուքասը կրկին հանգստյան օրերը միայնակ Նյու Յորքում է անցկացրել։ Սակայն քանի որ նա հոգնել է այն բանից, որ Բենն անընդհատ թողնում է իրեն՝ երեխաների և Գարների հետ ժամանակ անցկացնելու համար, «ծրագիր է մշակել»։ Նա որոշել է Բենին զավակ պարգևել։










































