Pikabu կայքի օգտատերերից մեկը պատմել է, որ մեծերի համար գաղտնի հաղորդագրություն է գտել մանկական թվերով գունավորման ալբոմում:
Կայքի մյուս օգտատերերի մոտ այդ փաստը զարմանք չի առաջացրել. մեծերը նշել են, որ երեխաների համար նախատեսված զարգացնող իրերում պարբերաբար հանդիպում են ոչ մանկական բովանդկության:

«Իմ ծանոթներից մեկը որոշեց գնել մանկական նոթատետր, որում կան թվային տրամաբանությանը համապատասխան գունավորում պահանջող առաջադրանքներ»,- մասնավորեցրել է օգտատերը և ասել, որ նկարի բոլոր թվերը միմյանց միացնելով ստացվել է Fuck this shit մեմը:









































