Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում կայացած «Ալմերիա»-ի դեմ խաղում (0:5) վնասվածք է ստացել:
AS-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի հարձակվողն այսօր բուժզննում է անցել: Հիվանդանոցից դուրս գալիս նա չի պատասխանել լրագրողների հարցերին, միայն նշել է, որ իրեն լավ է զգում:
Քրիշտիանուն բաց կթողնի ՉԼ խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ խաղը, որը կկայանա առաջիկա չորեքշաբթի օրը:
Վերականգնման հստակ ժամկետները չեն հրապարակվում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 3 շաբաթով:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրած 14 խաղերում խփել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:









































