ԱՄՆ-ն հանել է ռազմամթերքի իր շարժական պահեստները Թուրքիայի Ինջիրլիկի ռազմա-օդային բազայից: Հունվարի 20-ից մինչ օրս ԱՄՆ-ն Ինջիրլիկի բազայից ընդհանուր առմամբ երեք շարժական պահեստ է դուրս հանել: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ ռազմա-օդային ուժերը լքել են Թուրքիայում Ինջիրլիկի ռազմա-օդային բազան նախքան «Ձիթենու ճյուղ» օպերացիան: Այսպիսով, ընթացիկ տարվա հունվարի 19-ին, ԱՄՆ ռազմա-օդային ուժերը այս բազայից դուրս են հանել F-15, A-10 և F-16 ինքնաթիռները: ԱՄՆ ռազմա-օդային ուժերի A-10 ինքնաթիռներն ուղարկվել են Աֆղանստանի ռազմա-օդային բազա:













































