Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը գրել է iPhone-ից Android-ի անցման ուղեցույց: Գործարարի խորհուրդները հրապարակվել են Google+ սոցցանցի իր էջում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ իր ընկերներից շատերը iPhone-ից անցում են կատարում Android-ի: Շմիդտը նշել է, որ Samsung-ի (Galaxy S4), Motorola-ի (Verizon Droid Ultra) և Nexus 5-ի (AT&T, Sprint, T-Mobile) վերջին մոդելներն ունեն ավելի որակյալ դիսփլեյներ և աշխատում են ավելի արագ, ինչպես նաև ունեն ավելի հարմարավետ ինտերֆեյս:
Google-ի ղեկավարի խոսքով՝ նման սարքերը Սուրբ ծննդի հիանալի նվեր են iPhone-ի տիրոջ համար:
Նա հավաստիացրել է, որ այդ դեպքում նրանք էլ երբեք հետ չեն դառնա: Նա հիշեցրել է, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ ողջ աշխարհում օգտատերերի 80 տոկոսը նախապատվություն է տալիս Android-ին:
Իր ցուցումներով Շմիդտը մասնավորապես բացատրում է, թե ինչպես վերատեղադրել SIM քարտը, գտնել անհրաժեշտ հավելվածները, ներմուծել կոնտակտները և համաժամանակեցումներ անել:









































