Ուկրաինայի կառավարության շենքի մոտ կրկին բախումներ են սկսվել եվրաինտեգրման կողմնակիցների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների միջև: Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Երկուշաբթի առավոտյան շուրջ 500 ցուցարարներ հավաքվել են ուկրաինական կառավարության շենքի մոտ՝ պահանջելով երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը:
Իրավապահները ցուցարարներին նախարարների կաբինետի շենքից հեռացնելու համար կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ: Ցուցարարներն իրենց հերթին տարբեր առարկաներ են նետել նրանց վրա:
Ավելի ուշ բախումները դադարել են: Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այժմ շուրջ 500 մարդ գտնվում է Եվրոպական հրապարակում, բախումներ առայժմ չկան:









































