Բադեն-Բադենի «Grenke Chess Classic» մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ ոչ-ոքի խաղաղալուց հետո Լևոն Արոնյանն այսօր կմցրի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հաու Յիֆանի հետ:
Այսօր մրցաշարում հնագստյան օր է: Ապրիլի 4-ին կայանալիք 4-րդ տուրում մյուս զույգերը կկազմեն` Կարլսեն-Լագրավ, Վիտյուգով-Անանդ, Կարուանա-Նայդիչ, Բլուբաում-Մայեր:
3-րդ տուրից հետո 2․5-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներ են Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 2-ական միավոր ունեն Արոնյանը, Կարուանան, Կարլսենը: