Սինգապուրն ու Հարավային Կորեան ԱՄՆ-ին ու Ավստրալիային օգնում են էլեկտրոնային լրտեսում իրականացնել Հարավարևելյան Ասիայի երկրների դեմ: Այս մասին հայտնում է Sunday morning herald-ը, որի տրամադրության տակ է հայտնվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից ԶԼՄ-ներին փոխանցված փաստաթղթերի նոր խմբաքանակ:
«Սինգապուրը որսում է հեռախոսային և համացանցային թրաֆիքի հիմնական ծավալը Ինդոնեզիայից, մինչդեռ Հարավային Կորեայի ջանքերը կենտրոնացած են Չինաստանի վրա»,- գրում է թերթը:
Հոկտեմբերի վերջին տեղի ԶԼՄ-ները հայտնել էին գաղտնի լրտեսական օպերացիային Ռադիոտեխնիկական պաշտպանության ավստրալական վարչության մասնակցության մասին: ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օպերացիային մասնակցում են 5 երկրների հետախուզական ծառայություններ, որոնք միասին ձևավորում են, այսպես կոչված, «5 աչք» խումբը: ԱՄՆ-ից ու Ավստրալիայից բացի՝ այդ խմբում ներառված են Կանադան, Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան:
Sunday morning herald-ի տվյալներով՝ խմբի մասնակիցները տեղեկատվական թրաֆիքի որս են իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում տեղակայված օպտիկա-մանրաթելային մալուխների 20 մագիստրալ հանգույցներում: Այդ «հնգյակի» ասիացի գործընկերներն են Սինգապուրն ու Հարավային Կորեան:








































