Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ դժգոհ է որոշ երևույթների պատճառով:
Իսպանացի մասնագետի կարծիքով` թիմում կա ֆուտբոլիստ, ով հայտնում է մասնագետի գաղտնիքները գերմանական լրատվամիջոցներին: Խոսքը, մասնավորապես, Bild ամսագրի մասին է, որը մի քանի անգամ հրապարակել է Գվարդիոլայի տակտիկական գաղափարները:
Իսպանացի մասնագետի համբերության բաժակը լցվել է, երբ տեղեկություններ են տարածվել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի տակտիկական սխեմայի մասին:
«Ինձ համար միևնույնն է, թե ով է այդ մարդը: Նա այլևս երբեք չի խաղա իմ թիմում»,- ասել է Գվարդիոլան թիմի ժողովի ժամանակ:







































