Անկարայում Ուսուցչի օրվա նախօրեին հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու կրթության ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականության դեմ: Ոստիկանությունը ծխանռնակների ու ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել է ցուցարարներին՝ փոխանցում է MigNews-ը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կանոններ էր ընդունել, համաձայն որոնց՝ ուսանողական հանրակացարանները կբաժանվեն երկու մասի՝ տղամարդկանց և կանանց: Այդ կապակցությամբ Էրդողանին մեղադրել են մասնավոր կյանքի միջամտության մեջ: Քաղաքական գործիչը հերքել է մեղադրանքները, սակայն քաղաքացիների մեծ մասը նման գործողությունները համարում են իրենց իրավունքների խախտում:
Կառավարության նախաձեռնությամբ՝ երկրում արդեն փակվել է պետական ուսանողական հանրակացարանների 75 տոկոսը, որոնցում միասին բնակվել են երկու սեռերի ներկայացուցիչները:
Հոկտեմբերին Թուրքիայում հանել էին պետհաստատություններում հիջաբ կրելու արգելքը: Նման որոշումը վրդովեցրել էր բնակչության աշխարհիկ մասին, որն արդեն բազմիցս մեղադրել է Էրդողանի կառավարությանը երկրի իսլամականացման մեջ:








































