Ուրբաթ՝ մարտի 30-ին, տեղի է ունեցել կառավարության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի հարցը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքներով։ Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ Արդյունաբերության ճյուղերի թափանցիկության համաշխարհային նախաձեռնություն կա, որին ուզում է միանալ նաև Հայաստանը։ Հիմա ՀՀ-ն թեկնածու երկիր է և որոշակի գործընթացներից հետո միայն կարող է դառնալ անդամ պետություն։ Բնապահպանը պնդում է, որ այս նախաձեռնությունը բնապահպանության հետ ոչ մի կապ չունի։ Այն հանքերի շահագործման հետ կապված թափանցիկության նախաձեռնություն է։ Կառավարության հիմնական մոտիվացիան այդ ոլորտ ներդրումներ գրավելն է, մնացածը շղարշ է։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։