Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը’ 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը’ ոսկե, չորսը’ բրոնզե:
Ավելացնենք նաև, որ սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար’ մարզաձևի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:







































