Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի ունեցան 13-րդ տուրի վերջին 2 հանդիպումները:
«Միկա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ուլիս»-ի նկատմամբ, իսկ «Շիրակ»-ը հյուրընկալվելիս նույն հաշվով առավելության հասավ «Փյունիկ»-ի հետ մրցավեճում:
Նշենք, որ այս տուրից հետո առաջատարի դերում շարունակում է մնալ «Արարատ»-ը` իր ակտիվում ունենալով 27 միավոր: 2-րդ հորիզոնականում է ընթանում «Շիրակ»-ը, որը վաստակել է 21 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար»-ը, որն ունի 19 միավոր:
«Միկա»-«Ուլիս»` 2:1
0:1 Գեղամ Հարությունյան (16′), 1:1, 2:1 Վարդգես Սաթումյան (70′, 73′)
«Փյունիկ»-«Շիրակ»` 1:2
0:1 Սերժ Դեբլե (44′), 1:1 Վարդան Բակալյան (45′), 1:2 Դավիթ Հակոբյան (67′)





































