Գերմանիայում կառուցվել է աշխարհում երբևէ կառուցված ամենաերկար ավազե ամրոցը: Նրա երկարությունը կազմում է մոտ 27.5 կմ: Ամրոցի կառուցմանը մասնակցել է մի քանի հազար կամավոր, այդ թվում՝ շրջանի բնակիչները, զբոսաշրջիկները, հրշեջները, տարբեր կազմակերպություններ: Մի մասն ավազ էր հավաքում, մյուսը՝ ջուրը բերում, երրորդը՝ ձևավորում ամրոցը: Այն կառուցվել է Ռյուգեն քաղաքի հյուսիսային մասում: Գերմանացիները սրանով թարմացրել են 20 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը, որը պատկանում էր Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչ լողափին, որտեղ 1991 թ. կառուցված ամրոցի երկարությունը 26.38 կմ էր: