ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել:
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Վոլֆիկի Եղիազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում:
Հիշեցնենք, որ Վարդան Եղիազարյանը ոստիկանության համակարգում աշխատում է արդեն ավելի քան 25 տարի: Տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո Եղիազարյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ:











































