ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին ապրիլի 4-5-ը կայցելի Ռուսաստան,- ուրբաթ օրը հաղորդել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Լու Կանը:
«ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հատուկ դեսպանորդ, ՉԺՀ պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին ապրիլի 4-5-ը Ռուսաստան կայցելի»,- մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Լու Կանը:
Չինաստանի ԱԳ նախարարի այցը, որը նախատեսվում էր մարտի 27-28-ը, ավելի վաղ հետաձգվել էր Ռուսաստանի ղեկավարության օրակարգում՝ Կեմերովոյի ողբերգության կապակցությամբ փոփոխությունների պատճառով:








































