Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կառաջադրի ներկայիս ինֆրակառույցների և տարածաշրջանային կառավարման նախարար Դավիդ Նարմանիայի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Վրաստանի վարչապետի մամլո ծառայությանը:
Հաղորդագրությունում նշվում է, որ նման որոշում ընդունել է կոալիցիայի քաղաքային խորհուրդը. «Քննարկվեց քաղաքապետի պաշտոնում կոալիցիայի թեկնածուի առաջադրման հարցը, և բոլոր անդամները միաձայն սատարեցին Նարմանիայի թեկնածությունը»:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2014-ի մայիսին:











































